Բաց թողնել հիմնական բովանդակությունը
  • Categories
    • Բոլոր կատեգորիաները
    • Բարեվարքություն
    • Կոռուպցիա
  • Գլխավոր
  • Դասընթացներ
  • Գրադարան
  • Մեր Մասին
  • Կապ Մեզ Հետ
Հայերեն ‎(hy)‎
Հայերեն ‎(hy)‎ English ‎(en)‎
Մուտք
Categories խտացնել ընդլայնել
  • Բոլոր կատեգորիաները
  • Բարեվարքություն
  • Կոռուպցիա
Գլխավոր Դասընթացներ Գրադարան Մեր Մասին Կապ Մեզ Հետ

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

«Գաղտնիության Քաղաքականության» դրույթները տարածվում են կայքից օգտվողների և կայք այցելողների վրա: 

Օգտվելով կայքից կամ այցելելով կայք՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականության դրույթներին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործմանը:

Տեղեկությունների հավաքագրումը

Կայքը հավաքագրում է հետևյալ  տեղեկությունները՝ 

  • Էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ 

  • Դասընթացների գրանցման, պահպանման պատմություն,

  • Հանձնաժողովի հետ ունեցած նամակագրություն, 

  • Տրամադրված այլ տեղեկատվություն։ 

Հանձնաժողովը տեղեկատվություն է հավաքում նաև երրորդ կողմերի միջոցով, որոնք ներառում են՝ 

  • Օգտագործողների սարքի տվյալներ (Users device data)- զննարկչի տեսակը, օպերացիոն համակարգը, IP հասցեն և տիրույթի անունը, որտեղից մուտք եք գործել կայք, բջջային սարքի տեսակը և այլն: 

  • Զննարկման տվյալներ (Browsing data)- կայք այցելելու ամսաթիվը և ժամը, կայքի էջերը, որտեղ այցելում են, կայքը դիտելու համար ծախսած ժամանակը, կայք վերադառնալու քանակը և հղումների սեղմման վերաբերյալ այլ տվյալներ: 

  • Կայքի վերաբերյալ օգտատերերի նախասիրություններ (user preferences regarding the website):

  • Այլ: 

Տեղեկությունների օգտագործման նպատակները

Հավաքագրված տեղեկությունները օգտագործվում են հետևյալ  նպատակներով՝

  • Գրանցումները հաստատող նամակների ուղարկում, 

  • Նորույթների, գալիք դասընթացների, առաջարկների, Հանձնաժողովում/կայքում կատարվելիք/կատարվող փոփոխությունների մասին իրազեկում,

  • Պարբերաբար շուկայական հետազոտությունների իրականացում,

  • Օգտատիրոջ/Այցելուի համար կայքի օգտագործման բարելավում, 

  • Իրավական կամ կարգավորող պարտավորությունների կատարում: 

Տեղեկությունների չբացահայտումը

Օգտատիրոջ/Գրանցվողի կողմից տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի: 

Եթե ​​պետական ​​մարմինները պահանջեն Օգտատիրոջ/Գրանցվողի անձնական տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և շրջանակներում, ապա Հանձնաժողովը  պետք է փոխանցի պահանջվող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օգտատիրոջ/Գրանցվողի իրավունքները

ուք իրավունք ունեք պահանջել ուղղելու, ջնջելու, սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը, հետ վերցնելու տրված համաձայնությունը: 

Եթե ​​ցանկանում եք օգտվել ձեր տվյալների պաշտպանության իրավունքներից, դիմեք info.cpcelearning@gmail.com էլեկտրոնային հասցեով: 

Հանձնաժողովը կպատասխանի Ձեր խնդրանքին այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Ձեր հարցումը մերժելու դեպքում կներկայացվի հիմնավորում:

Եթե ​​որևէ կասկած կա անձի ինքնության վերաբերյալ կամ ներկայացված չէ անհրաժեշտ ամբողջական տվյալները, ապա Հանձնաժողովն  իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Օգտատիրոջ/Գրանցվողի ինքնությունը հաստատելու համար: 

Ձեր պարտավորությունները

Ձեզանից պահանջվում է տրամադրել իրական և ճշգրիտ տվյալներ: Տրամադրած տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին պետք է տեղեկացնեք Հանձնաժողովին: 

Եթե ​​կասկածներ կան, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է կամ թերի, Հանձնաժողովը գրանցման Ձեր դիմումը չի ընդունի կամ անմիջապես կկասեցնի Ձեր Օգտահաշիվը:

 

Տվյալների պաշտպանություն

Հանձնաժողովը երաշխավորում է, որ ձեռնարկված են տվյալների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները և Ձեր անձնական տվյալները պաշտպանված են:

Contact site support
Դուք մուտք չեք գործել համակարգ։ (Մուտք)
Data retention summary
Powered by Moodle

test

Հասցե`  Հայաստանի Հանրապետություն,

ք. Երևան 0009, Կորյունի 15

Հեռախոս` +374 (12) 777 725

Էլ. հասցե` info@cpcarmenia.am


Մեր մասին
Դասընթացներ


Գործընկերներ
Կապ մեզ հետ



www.cpcarmenia.am


Գաղտնիության քաղաքականություն Terms & Conditions

Copyrights Content