Բաց թողնել հիմնական բովանդակությունը
  • Categories
    • Բոլոր կատեգորիաները
    • Բարեվարքություն
    • Կոռուպցիա
  • Գլխավոր
  • Դասընթացներ
  • Գրադարան
  • Մեր Մասին
  • Կապ Մեզ Հետ
Հայերեն ‎(hy)‎
Հայերեն ‎(hy)‎ English ‎(en)‎
Մուտք
Categories խտացնել ընդլայնել
  • Բոլոր կատեգորիաները
  • Բարեվարքություն
  • Կոռուպցիա
Գլխավոր Դասընթացներ Գրադարան Մեր Մասին Կապ Մեզ Հետ

Կայքը գտնվում է ընթացիկ թարմացումների փուլում։

Մեր մասին

Մեր արժեքները

icon-1

Թափանցիկ պետական համակարգ

Ներդրել ենք հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ պետական համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով

icon-2

Իրազեկ, պահանջատեր հանրություն

Իրազեկում ենք հանրությանը կոռուպցիայի դրսևորումների և դրանց կանխարգելման միջոցների վերաբերյալ

icon-3

Բարեվարք հանրային ծառայություն

Սահմանում ենք վարքագծի կանոններ, ընդունում եզրակացություններ և որոշումներ՝ նպաստելով պաշտոնյայի բարեվարք կերպարի կերտմանը

card-1


Մեր առաքելությունը


ՀՀ ԿԿՀ ուսումնական հարթակի առաքելությունն իրազեկման և կրթական դասընթացների միջոցով պաշտոնատար անձանց վարքագծի փոփոխության նպաստումն է, միաժամանակ նաև հանրության համար կոռուպցիայի կանխարգելման և հակազդման ոլորտն ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը։
card-2


Մեր տեսլականը

Մենք միավորվել ենք վստահության, համագործակցության և արդարության սկզբունքների շուրջ՝ ապահովելու անհրաժեշտ և շարունակական կրթություն կոռուպցիայի կանխարգելման ոլորտում:

Հանձնաժողովի գործունեության ուղղությունները

icon-1

Հայտարարագրերի վերլուծություն

Հանձնաժողովը կազմակերպում է հայտարարագրման գործընթացը, իրականացնում դրանց վերլուծությունները, քննում հայտարարագրմանն առնչվող պահանջների խախտման դեպքերը։

icon-2

Բարեվարքության ուսումնասիրություն

Հանձնաժողովն իրականացնում է բարեվարքության ուսումնասիրություններ, կանխարգելում ոչ բարեվարք պաշտոնյաների մուտքը հանրային իշխանության համակարգ, իրականացնում նաև բարեվարքության ընթացիկ ուսումնասիրություններ գործող պաշտոնյաների նկատմամբ։

icon-3

Կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Հանձնաժողովը մշակում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանություններ, իրականացնում պիլոտային գնահատումներ, հանդես գալիս կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններով։

icon-4

Վարքագծի կանոնների միասնական համակարգի ներդրում

Հանձնաժողովը սահմանում է վարքագծի կանոններ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնակարգման համար, ապահովում վարքագծի սկզբունքների և կանոնների մեկնաբանման միասնականությունը։

icon-5

Բարեվարքության համակարգի տարրերի ամրապնդում

Հանձնաժողովը հետևում է անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, այլ սահմանափակումների, նվերների ընդունման սահմանափակումների պահանջների պահպանմանը։

icon-7

Իրավական ապահովում

Հանձնաժողովն իրականացնում է վարութային գործողություններ, տրամադրում իրավական գնահատական պահանջող՝ Հանձնաժողովի լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման օրենսդրական դրույթների մեկնաբանման վերաբերյալ կարծիքներ։

Մեր պատմությունը

image 1

2017 թ․ հունիսի 9-ին ընդունվել, իսկ 2019 թ․ նոյեմբերի 20-ին ուժի մեջ է մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որով ձևավորվել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։On June 9, 2017, the “Law on the Corruption Prevention Commission” was adopted, and on November 20, 2019, it entered into force, establishing the Corruption Prevention Commission of the Republic of Armenia.

Read MoreRead Less
image 1

2019 թ․ ձևավորվեց կոռուպցիայի կանխարգելման գործառույթներով օժտված ինստիտուցիոնալ մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովին օրենսդրորեն վերապահվեց լիազորությունների լայն շրջանակ՝ երաշխավորելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքությունը, կառավարելու հայտարարագրման համակարգը, վերահսկելու պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության, շահերի բախման, այլ սահմանափակումների պահանջների, վարքագծի կանոնների պահպանումը, իրականացնելու քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը, աջակցելու կոռուպցիոն ռիսկերի կառավարման և զսպման գործընթացին, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմանը:

Read MoreRead Less
image 1

Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:

Read MoreRead Less
image 1

Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով՝ բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:

Read MoreRead Less
image 1

Հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը: Վերջինիս աշխատակազմը գործել է մինչև Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:

Read MoreRead Less

Համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ

logo1 logo2 logo3 logo4 logo5 logo6 logo7 logo8 logo9 logo10 logo11 logo12 logo13 logo14

Մեր Մասին

Contact site support
Դուք մուտք չեք գործել համակարգ։ (Մուտք)
Data retention summary
Powered by Moodle

test

Հասցե`  Հայաստանի Հանրապետություն,

ք. Երևան 0009, Կորյունի 15

Հեռախոս` +374 (12) 777 725

Էլ. հասցե` info@cpcarmenia.am


Մեր մասին
Դասընթացներ


Գործընկերներ
Կապ մեզ հետ



www.cpcarmenia.am


Գաղտնիության քաղաքականություն Terms & Conditions

Copyrights Content